Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 124-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2024 թվականի N 124-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ Մ․ ՄԱԴԱԹՅԱՆ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ 5-ՐԴ ՇԵՆՔ, ԹԻՎ 3 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՎՈՐԳ ԳԵՂԱՄԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հասատված N 7 հավելվածը, համաձայն որի պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, հաշվի առնելով, որ Անի համայնքի Մարալիկ քաղաքի Մ․ Մադաթյան փողոց, 1-ին փակուղի 5-րդ շենք, թիվ 3 մեկ սենյականոց բնակարանը բնակության կամ սեփականության իրավունքով որևէ անձի հատկացված չէ, ընդառաջելով Վաստակավոր ուսուցիչ /հիմք՝ Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի Նախագահության 1965թ․ հոկտեմբերի 2-ի հրամանագիր/ Գևորգ Գեղամի Գևորգյանի 2023 թվականի դեկտեմբերի 8-ի-ի դիմումին.

1. Հաշվի առնելով, որ քաղաքացին Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվի տվյալներով Գևորգ Գեղամի Գևորգյանի անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում առկա չէ /հիմք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 19/10/2023թ. N ԱՏ-19102023-99-0520 տեղեկանք/, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի Մ․ Մադաթյան փողոց, 1-ին փակուղի 5-րդ շենք 3 բնակարան հասցեի մեկ սենյականոց բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-003-սեփականության իրավունքով նվիրել Վաստակավոր մանկավարժ՝ Գևորգ Գեղամի Գևորգյանին /անձնագիր՝ AV0519170, տրված՝ 15.11.2022 թ․ 022-ի կողմից, հետագայում` Նվիրառու/։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանին. ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր. բ) Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման մասին Քաղաքացուն պատշաճ ծանուցման պահից։


Կողմ -11

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ԱՍԼԱՆՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(436.20 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner