Ղեկավարվելով <<Տեղականինքնակառավարմանմասին>> ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 25-րդկետիդրույթներով, կարևորելով համայքում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը.
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ հրատապ լուծում պահանջող պետական ծրագրի շրջանակներում Անի համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սույն որոշման հավելվածում նշված ծրագրերն իրականացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Ա. Սարիբեկյանին
Դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշման հավելվածում նախատեսված ծրագրերը հրատապ լուծում պահանջող պետական ծրագրում ընդգրկելու համար:
3. Հաշվի առնելով սույն որոշման հավելվածում ներառված ծրագրերի իրականացման հրատապությունը, տալ համաձայնություն՝ ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի գնման գործընթացը, հրատապության հիմքով, իրականացնել մեկ անձից գնում կատարելու միջոցով:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: