Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 29-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2023 թվականի N 29-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Տեղական  ինքնակառավարման մասին>>   ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի  1-ին մասի  1-ին  կետի,  34-րդ  հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ  մասերիդրույթներովև հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 12-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2023 թվականի բյուջեի հաստատման մասին>> N 17-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Համայնքի բյուջեի եկամտային մասի <<Ընդամենը եկամուտներ>> տողի  <<Վարչական մաս>> սյունակի <<891527.6>> թիվը փոխարինել <<891527.9>> թվով, այդ թվում`

ա. Համայնքի բյուջեի եկամտային մասի 7331 տողի /Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ / տողի <<616804.8>> թիվը փոխարինել «616805.1» թվով։

2)Համայնքի բյուջեի ծախսային  մասի բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման  «Ընդամենը ծախսեր» տողի «Վարչական մաս»  սյունակի «981571.0» թիվը  փոխարինել «981571.3» թվով, այդ թվում՝

ա) Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 03 (Մշակույթիտան  պահպանմանծախսեր) ևտնտեսագիտականդասակարգման 4111 (Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածի «32115,0» թիվըփոխարինել «28115.0»թվով ։

բ. Գործառական դասակարգման բաժին 11, խումբ 01, դաս 02 (Պահուստային ֆոնդ) և տնտեսագիտական դասակարգման 4891 (Պահուստային միջոցներ) հոդվածի «2119.7» թիվը փոխարինել «7763.0» թվով,այդ թվում`համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային մաս կատարվող հատկացումներ տողի «40000.0» թիվը փոխարինել «45643.0» թվով ։                                                                           

գ. Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 03, դաս 01 (Ջրամատակարարում) և տնտեսագիտական դասակարգման 4111(Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածի «32700,0» թիվը փոխարինել «30700.0»թվով, 4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածի «500.0» թիվըփոխարինել «2500.0» թվով,4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի «207.0» թիվը փոխարինել «707.0» թվով, 5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածի «3000.0» թիվը փոխարինել «5000.0» թվով, 5112(շենքերիև շինությունների կառուցում) հոդվածի «0»թիվը փոխարինել «1000,0» թվով:

դ. Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 01, դաս 01 (ապարատի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4111(Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածի «248000.0» թիվը փոխարինել «246000.0» թվով, 5113 (շենքերիևշինությունների կապիտալ նորոգում) հոդվածի «5000,0»թիվը փոխարինել «6643.0»թվով։

ե. Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 05, դաս 01 (Արվեստի դպրոցի  պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4221 (ներքին գործուղումներ) հոդվածի «0» թիվը փոխարինել«100.0»  թվով, 4261 (Գրասենյակային նյութեր և հագուստ) հոդվածի «70.0» թիվը փոխարինել «270.0» թվով,4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի «300,0» թիվը փոխարինել «350.0» թվով:

զ. Գործառական դասակարգման բաժին 05, խումբ 01, դաս 01 (Անի կոմունալ տնտեսության  պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի «793.0» թիվը փոխարինել «1000.0» թվով, 5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածի «0» թիվը փոխարինել «1000,0» թվով:

է. Գործառական դասակարգման բաժին 05, խումբ 03, դաս 01 (Սան մաքրում) և տնտեսագիտական դասակարգման 4111 (Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածի «60233.7» թիվը փոխարինել «58233.7» թվով:

ը.Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 04 (Այլ    մշակութային կազմակերպություններ) և տնտեսագիտական դասակարգման 4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածի «1350,թիվը փոխարինել «2650.0» թվով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -11

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.05 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner