|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 նոյեմբերի 2018 թվականի N 76 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ
ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԹԻՎ 1 ՓՈՂՈՑԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Հաշվի առնելով Ռուդիկ Գևորգյանի աշխատանքային ծառայությունները և վաստակը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի թիվ 1 փողոցի անվանակոչման մասին բնակիչների առաջարկությունները և բնակավայրում առաջարկվող անվանմամբ այլ օբյեկտի բացակայության հանգամանքը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման դրույթներով
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի թիվ 1 փողոցը անվանակոչել Ռուդիկ Գևորգյանի անունով: |
Կողմ -10 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆ ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|