Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 103-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 օգոստոսի 2024 թվականի N 103-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 82-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 42-րդ կետերի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 7-Ա որոշումը․

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի նախաձեռնությամբ Անի համայնքի հանրակրթական դպրոցներից ընտրված գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներին, որպես խրախուսանք, դեպի վրաստան 3-օրյա շրջագայություն կազմակերպելու և համապատասխան դրամական հատկացում կատարելու մասին>> N 82-Ա որոշման 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․ <<3․ Սույն որոշման 1-ին կետում նշված շրջագայությունն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքի 2024 թվականի բյուջեի Գործառնական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս՝ 04 /Այլ մշակութային կազմակերպություններ/ և տնտեսագիտական դասակարգման 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ հոդվածից հատկացնել 998 000 /իննը հարյուր իննսունութ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:>>։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -11

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.65 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner