Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը, տրված՝ 2023-12-29 ծածկագիր՝ 2023YJCBP9, հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Գագիկ Ռոբերտի Խաչատրյանը, իր 2024 թվականի հունվարի 17-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 261․6 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան, օժանդակ շինությունների և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-036-0031-0081 կադաստրային ծածկագրով 0,12962 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական 25042024-08-0060, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, գյուղ Գուսանագյուղ, 1-ին փողոց, 7/1 բնակելի տուն) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը.
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 261․6 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան, օժանդակ շինությունների /բնակելի տուն՝ 164,9, ավտոտնակ՝ 47,3, օժանդակ շինություն, ծածկ՝ 42․4, նկուղ՝ 8․1 քառակուսի մետր/ և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-036-0031-0081 կադաստրային ծածկագրով 0,12962 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական 25042024-08-0060, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, գյուղ Գուսանագյուղ, 1-ին փողոց, 7/1 բնակելի տուն) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 637003 (վեց հարյուր երեսունյոր հազար երեք) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Գագիկ Ռոբերտի Խաչատրյանին /Անձնագիր՝ AT0417903, տրված՝ 19․03․2020թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Գուսանագյուղ, փողոց 2, տուն 1/:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: