|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 ապրիլի 2025 թվականի N 63-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԵՑ ԿՏՈՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի, 76-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի, 78-րդ հոդվածի 3-րդ մասի, 81-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Գոսանագյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող սույն որոշման հավելվածում նախատեսված գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի վեց կտոր հողամասերը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, բաց մրցույթով, հրապարակային սակարկությունների միջոցով տրամադրել վարձակալության:
2. Հաստատել հողամասերի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի պայմաններն ու վարձավճարի մեկնարկային չափերը՝ համաձայն հավելվածի: |
Կողմ -12 ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԱՍԼԱՆՅԱՆ ՄՈՒՐԱԴ ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱԳԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(237.89 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|