Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 205-րդ կետը․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 08-090-0015-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասրակական կառուցապատման գործառնական նշանակության 1․48102 հեկտար հողամասը /Հասցե՝ մարզ Շիրակ, համայնք Անի, գյուղ Շիրակավան, 4-րդ փողոց 33/2 հողամաս, Վկայական՝ 12112024-08-0036/ նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը /հետագայում՝ Նվիրառու/՝ այդ հողամասում հանրակրթական նոր դպրոց կառուցելու համար։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։