Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայրում /կադաստրային ծածկագիր 08-036-0020-0153/ գտնվող Կալեպսի Արզումանի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 0,075 հա հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Գուսանագյուղ բնակավայր, բնակավայրից դուրս թիվ 134 հողամաս: