Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ինմասի 4.3-րդ կետի դրույթներովով, հաշվի առնելով որ Մարալիկ քաղաքի քաղաքային պուրակի հյուսիսային մասով անցնող փողոցով տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումը անվտանգության տեսակետից մեծ վտանգ է առաջացնում քաղաքային պուրակում հանգստացող քաղաքացիների և հատկապես մանկահասակ երեխաների համար, իսկ Նշված փողոցը փակելու արդյունքում չի խաթարվում Հր. Շահինյան-Մադաթյան փողոցները կապող տրանսպորտային միջոցների երթևեկությունը, քանի որ այն իրականացվում է Հաղթանակի փողոցով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցության <<Անի>> խմբակցության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքում անցկացված հանրային լսումների արդյունքների վերաբերյալ կազմված 2023 թվականի օգոստոսի 30-ի արձանագրությունը.
1. ՀայաստանիՀանրապետության Շիրակիմարզի Անի համայքի Մարալիկ քաղաքի քաղաքային պուրակի հյուսիսային մասով անցնող փողոցով արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը և այն ներառել պուրակի սպասարկման տարածքում:
2. ՀայաստանիՀանրապետության Շիրակիմարզի Անի համայքի ղեկավար Արման Սարիբեկյանին.
ա) Ապահովել տրանսպորտային միջոցների երթևեկությունըարգելված փողոցի ճանապարհայիներթևեկության համապատասխան նշաններիտեղադրումը:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: