Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանի 21-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիհամայնքի Լանջիկի «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը թափուր է.
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքիԼանջիկի «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի փետրվարի 06-ին անցկացվելիք մրցույթում դիմումներ չեն ներկայացվել։
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքիԼանջիկի «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի մարտի 21-ին հայտարարել մրցույթ: Մրցույթը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 21-ին։
3.Ապահովել մրցույթի հայտարարության հրապարակումը http//www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային, պետական լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Անիի համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքում և փակցնել համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրում՝ բոլորի համար տեսանելի վայրում:
4.Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել համայնքապետարանի աշխատակազմի միջոցով:
5.Մրցույթի մասին պատշաճ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: