Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 97-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2023 թվականի N 97-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 42-րդ կետերի դրույթներով, Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Հայկաձորի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները կատարող Կ. Գևորգյանի 2023 թվականի նոյեմբերի 20-ի գրությունը.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է

1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2023 թվականի բյուջեից կատարել հետևյալ հատկացումները. ա) Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 01, դաս 01 (Նախադպրոցական կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4657 (Այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից 3032.0 հազար դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի «Սառնաղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը` հեռուստացույց, կարի մեքենա, մետաղապլաստե դուռ և պատուհաններ ձեռք բերելու և տեադրելու համար: բ) Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) և տնտեսագիտական դասակարգման 4819 (Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպությունների) հոդվածից 230,4 հազար դրամ հատկացնել «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությանը՝ որպես անդամավճար: գ) Գործառնական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 /Միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթություն/ և տնտեսագիտական դասակարգման 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Հայկաձորի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 60.0 հազար դրամ՝ Գյումրի քաղաքից Ջրափի, Հայկաձոր, Բագրավան և Անիպեմզա բնակավայրերի հանրակրթական դպրոցներում աշխատող մանկավարժների ուղևորափոխադրումների ծախսերը կատարելու համար: դ) Գործառնական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 /Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ և տնտեսագիտական դասակարգման 4727 հոդվածից 100.0 հազար դրամ հատկացնել Սառնաղբյուր բնակավարի բնակիչ, ըմբշամարտիկ Արթուր Արմենի Մելքոնյանին՝ Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում անցկացվելիք ըմբշամարտի միջազգային առաջնությանը մասնակցելու համար: ե) Հաշվի առնելով, որ ըմբշամարտիկ Արթուր Արմենի Մելքոնյանը անչափահաս է, սույն որոշման 1-ին կետի <<դ>> ենթակետով նախատեսված գումարը հատկացնել ծնողին՝ Սաթիկ Կարապետի Մելքոնյանին /անձնագիր՝ AT0430377, տրված՝ 11.05.2020թ, 022-ի կողմից, բնակության հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Սառնաղբյուր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, տուն 3/:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -11

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.99 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner