Այսօր: Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 558-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2024 թվականի N 558-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑ, 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-100-0046-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, 4-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 8-րդ 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի 13-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N24012018-08-0018 վկայականի՝ <<լրացուցիչ նշումներ և տեղեկություններ>> բաժնում կատարված նշումը և քաղաքացի Արմեն Կառլենի Գյուլբենկյան կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարան ներկայացված 2024 թվականի հունիսի 20-ի դիմումը՝ 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության շինությունները օրինական ճանաչելու մասին

1. Հաշվի առնելով, որ քաղաքացի՝ Արմեն Կառլենի Գյուլբենկյանին /ծնված՝ 02-ը հուլիսի 1969 թվական, անձնագիր AX 0260810, տրված 16.05.2024 թվականին՝ 064-ի կողմից/, սեփականության իրավունքով պատկանող (Հիմք՝ վկայական N 24012018-08-0018) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք թիվ 4 հասցեում գտնվող 08-100-0046-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ 0.19763 հեկտար մակերեսով հողամասում՝ 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված 122,38 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 5,41 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 10,41 և 2,42 քառակուսի մետր մակերեսներով պարիսպները՝ բավարարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով» սահմանված ինքնակամ շինությունների օրինականացման պայմաններին, ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական: 2. Նշել, որ օրինական ճանաչված շինությունները՝ ա) չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, բ) չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, գ) կառուցված չեն Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, դ) կառուցված են քաղաքաշինական նորմերին ու կանոններին համապատասխան, ե) չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Ինքնակամ շինությունները օրինական ճանաչվելու համար սահմանել վճարների հետևյալ դրույքաչափերն ու վճարման պայմանները՝ ա) Շինությունները, որոնց ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 140,62 քառակուսի մետր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն, վաճառքի գինը շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար սահմանվում է բազային տուրքի 10-ապատիկի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված 17-րդ գոտում ընդգրկված Սառնաղբյուր բնակավայրի համար սահմանված շինության 0.0743 գործակցի կիրառմաբ, վճարի չափը կազմում է` 140,62 քառակուսի մետր X 10000 դրամ X 0.0743 = 104481 ( հարյուր չորս հազար չորսը հարյուր ութսունմեկ) Հայաuտանի Հանրապետության դրամ։ բ) Ինքնակամ շինության օրինականացման համար վճարի չափը սահմանվում է 104481 (հարյուր չորս հազար չորսը հարյուր ութսունմեկ) Հայաuտանի Հանրապետության դրամ, որը ենթակա է մուծման Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին: դ) Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Պարտավորեցնել անշարժ գույքի սեփականատեր՝ Արմեն Կառլենի Գյուլբենկյանին սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:

5. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner