|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 սեպտեմբերի 2020 թվականի N 69 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է՝
Գործառականդասակարգմանբաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից <<250,0>> հազար դրամ հատկացնել <<Լանջիկի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ կահույք ձեռք բերելու համար, <<1000,0>> հազար դրամ`<<Ջրափի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դպրոցի ցանկապատի կառուցման համար, <<1000,0>> հազար դրամ`<<Ձորակապի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դպրոցի սպորտդահլիճի վերանորոգման համար, 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից <<150,0>> հազար դրամ հատկացնել <<Գուսանագյուղի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դասասենյակի հատակը պոլիմերային փաթթոցային նյութով /լինոլեում/ հատակապատելու համար : |
Կողմ -10 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ ԱՐՍԵՆՅԱՆ ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ ՇԱԲՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆ ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(164.63 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|