Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցների, մեխանիզմների և սարքավորումների միջոցով համայնքի բնակչությանը և կազմակերպություններին ծառայություններ մատուցելու պահանջարկը.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցների, մեխանիզմների և սարքավորումների միջոցով համայնքի բնակչությանը և կազմակերպություններին ծառայություններ մատուցելու դիմաց 2024 թվականի համար գանձվող վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցների, մեխանիզմների և սարքավորումների միջոցով ծառայություններ մատուցելու դիմաց 2023 թվականի համար գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 5-ի N 28 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 25-Ն որոշումը:
3․ Սույն որոշման հավելվածի 4-րդ և 5-րդ կետերում նշված տրանպորտային միջոցներով Անի համայնքի հանրակրթական դպոցների համար մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված դրույքաչեփերի նկատմամբ կիրառվում է 50 /հիսուն/ տոկոս զեղջ։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: