Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված <<Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի>> 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 03-ի N 297-Ա որոշման մեջ «շինարարության ավարտման ժամկետ սահմանվել է 2024 թվականի հունիսի 5-ը» նշվել է սխալ.
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 03-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայր, 5-րդ փողոց, թիվ 5-րդ հասցեում գտնվող բնակելի տան կառուցման համար քաղաքացիներ՝ Անահիտ Միշայի Կոլունցին, Ալինա Շիրակի Հարությունյանին, Արայիկ Շիրակի Հարությունյանին, Արամ Շիրակի Հարությունյանին տրամադրված <24> նոյեմբերի 2020 թվականի N 24 շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության տեվողության ժամկետը երկարաձգելու մասին» N 297-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. ա) Որոշման առաջին կետում նշված «շինարարության ավարտման ժամկետ սահմանվել է 2024 թվականի հունիսի 5-ը» փոխարինել «շինարարության ավարտման ժամկետ սահմանվել է 2024 թվականի հունիսի 3-ը»: 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: