Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով
1. 2025 թվականի փետրվարի 14-ին Տեառնընդառաջ տոնին նվիրված միջոցառման կազմակերպման և անցկացման համար ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.
Հանձնաժողովի նախագահ՝ Էդգար Սաղաթելյան՝ Անի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Հանձնաժողովի անդամներ՝ Գոհար Ծերունյան՝ Անի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, Արթուր Կարապետյան՝ «Անի կոմունալ տնտեսություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն, Հայկ Անտոնյան՝ Անի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար, Լիլիթ Հարությունյան՝ Անի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի 2-րդ կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար, Նաթելա Գրիգորյան՝ Անի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի 2-րդ կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար, Սիլվա Գինոսյան՝ Մարալիկի արվեստի դպրոցի տնօրեն, Գեղամ Գրիգորյան՝ Մարալիկի երաժշտական դպրոցի տնօրեն, Լիլիթ Գևորգյան՝ Մարալիկի մշակութային երիտասարդական կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող
2. Համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սիմոնյանին. Միջոցառման անցկացման համար հատկացնել 110000 (հարյուր տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ 2025 թվականի բյուջեի վարչական մասի 08.02.04.51 դասակարգման 4239 (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածից:
3. Մշակել և իմ հաստատմանը ներկայացնել միջոցառման ծրագիրը և ծախսերի նախահաշիվը: