Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 81-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 44-րդ կետի <<ը>> ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվա¬կանի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանա¬կավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 26-ի թիվ 51 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 31-Ա հրամանով «ԽԱՐԿՈՎ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման 04.02.2019թ. ՇԱԹ-29/597 թույլտվությունը, 04.02.2019 թ. N Լ-597 լեռնհատկացման ակտը և ընդերքօգտագործման 04.02.2019թ. N Պ-597 պայմանագիրը, համաձայն որի «ԽԱՐԿՈՎ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլաված է 45 տարի ժամկետով Անի համայնքի Բագրավան բնակավայրի տարածքում գտնվող Խարկովի տուֆի և պեմզայի հանքավայրում տուֆ քարի արդյունահաման աշխատանքներ իրականացնել, հաշվի առնելով «ԽԱՐԿՈՎ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ըներության գործադիր տնօրենի 2024 թվաանի հունվարի 15-ի դիմումը․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի վարչական տարաքում գտնվող /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Բագրավան, 20-րդ փողոց, 1 հողամաս/, համայնքի սեփականությանը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության 08-022-0101-0044 կադաստրային ծածկագրով 10․45565 հեկտար հողամասը (Վկայական N 29012020-08-0064) տուֆ քարի արդյունահանում կազմակերպելու նպատակով մինչև՝ 2064 թվականի փետրվարի 4-ը, 550 000 (հինգ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել «ԽԱՐԿՈՎ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետև` Ընկերություն, Պետական միասնական գրանցման համար՝ 48.110.977776, 2017-10-11, ՀՎՀՀ 05545733, գործադիր տնօրեն՝ Արտյոմ Տամիլի Ղումաշյան, անձնագիր՝ AR0228980, տրված՝ 2018-03-12, 018-կողմից, հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոորր 2001, Լազյան փողոց, շենք 25, բն. 3):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Ա. Սարիբեկյանին. ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ Ընկերության միջոցներով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: