Այսօր: Երեքշաբթի, 3 Հունիսի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 9-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2017 թվականի N 9-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և 38-րդ  հոդվածի 2-րդ կետի, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ ,  11-րդ և 12-րդ հոդվածների    դրույթներով

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

 որոշում է՝

 

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի վարչական տարածքում 2018 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը  սահմանել`  համաձայն հավելվածի: 

2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

                                         

  

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻՄԱՐԶԻԱՆԻՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 

2017 ԹՎԱԿԱՆԻԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի 

ԹԻՎ 9-ՆՈՐՈՇՄԱՆ

 

Տեղական տուրքերի դրույքաչափեր

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում (այսուհետ` համայնք) սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

1) հիմնական շենքերի և շինությունների համար`

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` չորս հազար հինգ հարյուր դրամ,

2) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

ա. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` ինը  հազար դրամ,

բ. 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` տասնհինգ հազար դրամ,

գ. 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ տասնհինգ հազար դրամ,

դ. 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ երեսուն հազար դրամ.

3) ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

ա. մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` ինը հարյուր դրամ,

բ. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` մեկ հազար հինգ հարյուր դրամ.

2. Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` ինը հարյուր դրամ,

2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և

 

 

շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` մեկ հազար հինգ հարյուր դրամ.

4. Համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ.

5. Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` վաթսուն հազար դրամ.

6. Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հիսուն հազար դրամ.

7. Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

1) ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ հինգ հազար դրամ,

բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասներեք հազար  դրամ,

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսան հազար  դրամ,

դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսանհինգ հազար դրամ,

ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  քառասունհինգ հազար  դրամ,

զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  հարյուր  հազար դրամ.

2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ հինգ հազար դրամ,

բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասներեք հազար դրամ,

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսան հազար դրամ,

դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսանհինգ հազար  դրամ,

ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  քառասունհինգ հազար դրամ.

զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ հարյուր հազար  դրամ.

8. Բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` երեք հարյուր հիսուն դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.

9. Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

1) առևտրի օբյեկտների համար`քսանհինգ հազար դրամ,

2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` հիսուն հազար դրամ,

3) բաղնիքների (սաունաների) համար` երկու հարյուր հազար դրամ,

4) խաղատների համար` հինգ հարյուր հազար դրամ,

5) շահումով խաղերի համար` երկու հարյուր հիսուն հազար դրամ,

6) վիճակախաղերի համար` հարյուր հազար դրամ.

10. Համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

1) հիմնական շինությունների ներսում՝

ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հինգ հազար մեկ դրամ,

բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  տասը հազար դրամ,

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասնհինգ հազար դրամ,

դ. 100-իցմինչև 200 քառակուսիմետրընդհանուրմակերեսունեցողհանրայինսննդիօբյեկտիհամար՝  քսան հազար դրամ,

 ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  երեսուն հազար դրամ,

 զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  հիսուն հազար դրամ.

 2)ոչհիմնականշինություններիներսում`

 ա. մինչև 26 քառակուսիմետրընդհանուրմակերեսունեցողհանրայինսննդիօբյեկտիհամար՝մեկ հազարդրամ,

 բ. 26-իցմինչև 50 քառակուսիմետրընդհանուրմակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երկու հազար դրամ,

 գ. 50-իցմինչև 100 քառակուսիմետրընդհանուրմակերեսունեցողհանրայինսննդիօբյեկտիհամար՝չորսհազարդրամ,

 դ. 100-իցմինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ ութ հազար դրամ,

 ե. 200-իցմինչև 500 քառակուսիմետրընդհանուրմակերեսունեցողհանրայինսննդիօբյեկտիհամար՝  տասնհինգհազարդրամ,

 զ. 500 ևավելիքառակուսիմետրընդհանուրմակերեսունեցողհանրայինսննդիօբյեկտիհամար՝  քսանհինգհազարդրամ.

 

 

 

11. Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ Երևան քաղաքի և միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

1) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երկու հազար դրամ,

2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երեք հազար հինգ հարյուր դրամ,

3) սոցիալական գովազդի համար՝ զրո դրամ,

4) այլ արտաքին գովազդի համար` հազար հինգ հարյուր դրամ,

5) դատարկ գովազդային վահանակների համար՝ երեք հարյուր յոթանասունհինգ դրամ,

6) եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ մեկ հարյուր հիսուն դրամ.

12. Համայնքի խորհրդանիշը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հարյուր հազար դրամ.

13. Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` տասը հազար դրամ.

14. Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հինգ հարյուր հազար դրամ.

15. Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

1) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ,

2) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ հինգ միլիոն դրամ,

3) 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ յոթ միլիոն դրամ,

4) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ տասը միլիոն դրամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻՄԱՐԶԻԱՆԻՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 

2017 ԹՎԱԿԱՆԻԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի 

ԹԻՎ 9-ՆՈՐՈՇՄԱՆ

 

Տեղական վճարների դրույքաչափեր

 

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում (այսուհետ` համայնք) սահմանվում են տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.

1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ տաս հազար դրամ.

2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ տաս հազար դրամ.

3. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ տաս հազար դրամ..

4. Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ հինգ հազար դրամ.

5. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝  հինգ հազար դրամ.

6. Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ զրո դրամ.

7. Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարը սահմանվում է`

1) կենցաղայինաղբիհամար՝

ա. ըստհաշվառվածանձանցքանակի՝համայնքումանձնագրայինհաշվառմանկանոններովըստհասցեիհաշվառումունեցողև (կամ) բնակվողյուրաքանչյուրբնակչիհամար՝ամսական մեկ հարյուր դրամ,

2) ոչկենցաղայինևխոշորեզրաչափիաղբիհամար՝

ա.հիմնական շինությունների առևտրի օբյեկտների համար՝ ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ ամսական մեկ հազար դրամ,.

բ. ոչ հիմնական շինությունների առևտրի օբյեկտների համար՝ ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ ամսական հինգ հարյուր դրամ.

     3)   առանձինտարածքունեցողկազմակերպություններիհամար՝ աղբահանությանվճարսահմանվումէամսականչորսհազարդրամ,

     4)պարսպապատվածառանձինտարածքունեցողկազմակերպություններիհամար՝աղբահանությանվճար սահմանվումէամսական ութհազարդրամ.

     5) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբին ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար սահմանվում է՝ ամսական երկու հազար դրամ. 

     6) համայնքայինսեփականությունհանդիսացողշենքերումվարձակալությամբտարածքզբաղեցնողկազմակերպություններիհամար՝աղբահանությանվճար սահմանվումէամսական  երկուհազարդրամ.

9. Կենտրոնացված ջեռուցման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով՝ զրո  դրամ. բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.

10. Ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, մասնավորապես ջրամատակարարման և ջրահեռացման վճարներ՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով՝ զրո դրամ. բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.

11. Ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով՝ զրո դրամ, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.

12. Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով՝ հինգ հարյուր  դրամ.

13. Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով՝ մեկ երեխայի համար՝

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի «Անի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների վարձը՝  ամսական հինգ հազար դրամ:

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների վարձը՝   ամսական հինգ հազար դրամ:

3)Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների վարձը՝   ամսական չորս հազար դրամ:

      14. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով՝ մեկ երեխայի համար՝

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Անի համայնքի Մարալիկ քաղաքի երաժշտական դպրոցի աշակերտների ուսման վարձը` ամսական երեք հազար դրամ:

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Անի համայնքի Մարալիկ քաղաքի արվեստի դպրոց.

ա. կերպարվեստ՝ մեկ հազար դրամ,

բ. ասեղնագործության և ֆուրշետ՝ մեկ հազար դրամ,

գ. պարարվեստ՝ մեկ հազար դրամ,

դ. ազգագրական երգ՝ հինգ հարյուր դրամ,

ե. դեկորատիվ կարատեսակ՝ մեկ հազար դրամ,

զ. դիզայն գորգագործություն՝ մեկ հազար դրամ,

է. ասմունք՝ հինգ հարյուր դրամ.

3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի «Մշակութային երիտասարդական կենտրոն».

   ա. տիկնիկային թատրոն՝  մեկ հազար դրամ,

   բ. ազգային պարեր՝ մեկ հազար դրամ,

   գ. կերպարվեստ՝ հինգ հարյուր դրամ

   դ. վոկալ ազգագրական երգչախումբ՝ հինգ հարյուր դրամ

   ե. ասմունք՝ հինգ հարյուր դրամ.

4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի մանկապատանեկան մարզադպրոց.

   ա. կարատե՝ մեկ հազար դրամ,

   բ. ֆուտբոլ՝ մեկ հազար դրամ,

   գ. սպորտային պարեր և գիմնաստիկա՝ հինգ հարյուր դրամ

   դ. վոլեյբոլ-բաստկետբոլ՝ հինգ հարյուր դրամ

   ե. ձյուդո՝ հինգ հարյուր դրամ

15. Համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝զրո  դրամ.

16. Համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով՝զրո դրամ.

17.Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար տեղական տուրքը սահմանվում է.

1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար`  երկու հարյուր դրամ.

2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` մեկ հազար հինգ հարյուր դրամ.

3) մեկ շաբաթվա համար` չորս հազար դրամ.

4) մեկ ամսվա համար`  քսան հազար դրամ.

5) մեկ տարվա համար` ութսուն հազար դրամ .

18. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ տաս հազար դրամ փոխհատուցման վճար:

 

 

 

 

 

 

 

 

 

 


Կողմ -11

ԱՐՍԵՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ

ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵԼԻՔՅԱՆ ԲԱԲԻԿ

ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ

ՇԱԲՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՈՒՌՈՒՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -4

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱԳՈՒՆ

ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ


ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner