Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի, 68-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 66-Ա, 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 82-Ա, N 83-Ա որոշումները և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվա¬կանի դեկտեմբերի 29-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի սեպտեմբերի 8-ի N 2/փ-285, 2023 թվականի սեպտեմբերի 29-ի N 2/փ-326 և 2023 թվականի հոկտեմբերի 11-ի N 2/փ-347 դրական եզրակացությունները.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան, Ջրափի, Բագրավան բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության, կապի օբյեկտների գործառնական նշանակություն համապատասխանաբար 08-090-0238-0001, 08-098-0112-0005, 08-022-0109-0020 կադաստրային ծածկագրերով 0.040 հեկտար հողամասերն օտարել աճուրդով՝ բնակավայրի բջջային հեռախոսակապի ծածկույթի բարելավման նպատակով այդ հողամասերում բջջային կապի կայաններ տեղադրելու համար:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված աճուրդով օտարվող հողամասերի մեկնարկային գներն ու աճուրդի պայմանները՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։