Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Աշխեն Հովհաննեսի Պողոսյանը, իր 2024 թվականի հունիսի 5-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 27,69 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակի օժանդակ շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0034-0041 կադաստրային ծածկագրով 0,002769 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական 27092024-08-0063, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 15/10 ավտոտնակ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը.
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 27․69 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակի օժանդակ շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0034-0041 կադաստրային ծածկագրով 0․002769 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական 27092024-08-0063, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 15/10 ավտոտնակ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 50 397 (հիսուն հազար երեք հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Աշխեն Հովհաննեսի Պողոսյանին /Նույնականացման քարտ՝ 7911800103, տրված՝ 14․03․2016թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փողոց շենք 17, բն․ 24):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։