Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի 163-Ն որոշումը , որոշում եմ՝
1. «Նվարդ Պարգեվի Նիկոյանին» (հարկ վճարողի հաշվառման համար 57458617 անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Սառնաղբյուր բնակավայր, 9փ, բն 16, գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Սառնաղբյուր բնակավայր, 9փ, բն. 16, 26 քառակուսի մետր հիմնական շինություն) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել ոգելից խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի 1-ին կիսամյակի համար։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։