Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ սահմանված <<Օրթոֆոտոհատակագծի (օրթոլուսանկարի) հիման վրա կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգի>> 39-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, հաշվի առնելով, որ կադաստրային քարտեզագրման անճշտության հետևանով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0022-0013 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 0,02100 հեկտար մակերեսով հողամասը, գրանցված է քաղաքացու անվամբ, որի նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր, էլեկտրոնային կադաստրային քարտեզում թույլ տրված անճշտությունը ուղղելու նպատակով.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, 08-003-0022-0013 կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,02100 հեկտար մակերեսով հողամասը /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Նոր թաղամաս, 1-ին փողոց, թիվ 2/1 հողամաս/ ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին. Սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելու համար:
3.Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։