|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 օգոստոսի 2022 թվականի N 82-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ (ԲՆԱԿԱՎԱՅՐ՝ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ) ՀՈՂԵՐԻՑ (ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ՝ 08-100-0046-0026) ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՕՏԱՐԵԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերի, 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության Սառնաղբյուր բնակավայրի 1-ին փողոց 8-րդ նրբանցք 9/1 հասցեում գտնվող հողամասում առևտրի և սպասարկման սրահ կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-100-0046-0026) 0,05364 հեկտար հողատարածքը օտարել աճուրդային եղանակով:
2. Հողատարածքի մեկնարկային գին հաստատել հողի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 180767 (մեկ հարյուր ութսուն հազար յոթ հարյուր վաթսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ:
|
Կողմ -10 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ԲԱԲԻԿ ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆ ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ |
|
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(425.03 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|