Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 72-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԳՐԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, «ՍՈԼԱՐ ՍԹԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 08-022-0159-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 10.0 ՀԵԿՏԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, 5-ՐԴ ԿԱՐԳԻ ԱՐՈՏ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու» կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետությանվարչապետի2001 թվա­կանի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբստեղծվածհողերի oգտագործմանժամանա­կավորuխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 23-ի N 71 դրական եզրակացությունը,

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի վարչական սահմաններում գտնվող (բնակավայր Բագրավան) «ՍՈԼԱՐ ՍԹԱՐ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 08-022-0159-0002 կադաստրային ծածկագրով 10.0 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, 5-րդ կարգի արոտ հողատեսքի հողամասըփոխադրել  էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերիկատեգորիա, էներգետիկայի գործառնական նշանակություն, այդ հողամասում արևային էլեկտրակայան կառուցելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արտակ Գևորգյանին

1) Հողամասի նպատակային նշանակության սույն որոշմն 1-ին կետով նախատեսված փոփոխությամբ պայմանավորված ապահովել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը,

2) հողամասինպատակայիննշանակությանփոփոխությանևհողերիընթացիկհաշվառմանտվյալներիհիմանվրահամայնքիհողայինհաշվեկշռումկատարելհամապատասխանփոփոխություն:

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner