Այսօր: Երկուշաբթի, 13 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 մարտի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 17-ՐԴ ՓՈՂՈՑ 3 ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-036-0036-0046 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, 4-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 8-րդ 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի 13-րդ կետի <<բ>> ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով ինքնակամ շինության հաշվառման /չափագրման/ տվյաների մուտքագրման 2023-12-25 տեղեկանքը /մուտքագրման ծածկագիր՝ 2023M3NPWW և քաղաքացի Ռոլանդ Սմբատի Կյուրեղյանի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարան ներկայացված 2024 թվականի մարտի 18-ի դիմումը՝ 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության շինությունները օրինական ճանաչելու մասին.

1. Հաշվի առնելով, որ քաղաքացի՝ Ռոլանդ Սմբատի Կյուրեղյանին /ծնված՝ 26-ը սեպտեմբերի 1947 թվական, անձնագիր AU 0554837, տրված 20.12.2021 թվականին՝ 003-ի կողմից / սեփականության իրավունքով պատկանող (Հիմք՝ վկայական N 961613) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայր 17-րդ փողոց տուն 3 հասցեում գտնվող 08-036-0036-0046 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.426 հա մակերեսով հողամասում, որը ըստ որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի փաստացի կազմում է 0,42232 հեկտար՝ 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված 96,94 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով անասնաշենքը, 10,47 և 12,51 քառակուսի մետր արտաքին մակերեսներով օժանդակ շինությունները և 5,23 քառակուսի մետր արտաքին մակերեսով տնտեսական շինությունը /հետագայում՝ շինություներ/ բավարարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով» սահմանված ինքնակամ շինությունների օրինականացման պայմաններին, ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական:

2. Օրինական ճանաչված շինությունների և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևին համապատասխան կազմված հատակագծերն ու շինությունների բնութագիրը կցվում են սույն որոշմանը:

3. Նշել, որ օրինական ճանաչված շինությունները՝ ա) չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, բ) չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, գ) կառուցված չեն Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, դ) կառուցված են քաղաքաշինական նորմերին ու կանոններին համապատասխան, ե) չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

4. Ինքնակամ շինությունները օրինական ճանաչվելու համար սահմանել վճարների հետևյալ դրույքաչափերն ու վճարման պայմանները՝ ա) Շինությունները, որոնց ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 125,15 քառակուսի մետր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 13-րդ կետի «բ» ենթակետերի համաձայն, վաճառքի գինը շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար սահմանվում է բազային տուրքի 10-ապատիկի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված 19-րդ գոտում ընդգրկված Գուսանագյուղ բնակավայրի համար սահմանված շինության 0.0536 գործակցի կիրառմաբ, վճարի չափը կազմում է` 125,15 քառակուսի մետր X 10000 դրամ X 0.0536 = 67081 ( վաթսունյոթ հազար ութսունմեկ) Հայաuտանի Հանրապետության դրամ։ բ) Ինքնակամ շինության օրինականացման համար վճարի չափը սահմանվում է 67081 ( վաթսունյոթ հազար ութսունմեկ) Հայաuտանի Հանրապետության դրամ, որը ենթակա է մուծման Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին: դ) Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Պարտավորեցնել անշարժ գույքի սեփականատեր՝ Ռոլանդ Սմբատի Կյուրեղյանին սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:

6. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Ռոլանդ Սմբատի Կյուրեղյանին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner