Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 42-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 7-Ա որոշումը, հաշվի առնելով համայնքի բյուջեի ֆինանսական սահմանափակ հնարավորությունները և այն, որ <<<<Հակոբյաններ>> Համահայկական մշակութային կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահի 2024 թվականի ապրիլի 10-ի գրությամբ հիմնավորված չեն համայնքի հանրակրթական դպրոցներից ընտրված լավագույն գերազանցիկ աշակերտներին, որպես խրախուսանք, դեպի Դուբայ 7-օրյա կրթական շրջագայության համար հայցվող գումարի չափը 1․ Մերժել <<<<Հակոբյաններ>> Համահայկական մշակութային կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահ Ս․ Հակոբյանի 2024 թվականի ապրիլի 10-ի դիմումը՝ Անի համայնքի հանրակրթական դպրոցներից ընտրված լավագույն գերազանցիկ աշակերտներին, որպես խրախուսանք, դեպի Դուբայ 7-օրյա կրթական շրջագայությունն ապահովելու համար դրամական հատկացում կատարելու վերաբերյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |