Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 34-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2024 թվականի ապրիլի 17-ի N 01//03622-2024 գրությունը, կապված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի ապրիլի 9-ի N ԳՍ/15․4/11058-2024 հանձնարարականի հետ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին` համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։
4. Սույն որոշման 1-ին կետը և 2-րդ կետով նախատեսված համայնքային ծառայության պաշտոնների մասով կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։
5. Սույն որոշումն 2-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային քաղաքական, համայնքային հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում և քաղաքացիական աշխատանք իրականացնող անձնակազմի մասով որոշումն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից։
6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագնու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի 2024 թվականի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի N 12-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 108-Ա և 2024 թվականի փետրվարի 15-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 108-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> N 2-Ա որոշումները: |