Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված կարգի 28-րդ կետի և 29-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Մանուկ Հրաչի Մանուկյանի դիմումը. որոշում եմ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում գտնվող Հրաչ Սարգսի Մանուկյանին,Անահիտ Ավետիքի Մանուկյանին,Մարիամ Հրաչի Մանուկյանին,Քրիստինե Հրաչի Մանուկյանին,Մանուկ Հրաչի Մանուկյանին,Աստղիկ Հրաչի Մանուկյանին,Գոհար Հրաչի Մանուկյանին /կադաստրային ծածկագիր 08-100-041-014/ (վկայական N 1466340) պատկանող բնակելի տանը տրամադրել հետևյալ հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր, 12-րդ փողոց, թիվ 13 բնակելի տուն: