Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքում իրականացվող Հաղթանակի փողոցի, Ձերժինսկի փողոցի /ներկայումս՝ Արկադի Տեր-Թադեվոսյան/ և Ազատության հրապարակի հիմնանորոգման շինարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատանքային խմբի 2024 թվականի մայիսի 21-ի եզրակացությունը 1․ Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքում իրականացվող Հաղթանակի փողոցի, Ձերժինսկի փողոցի /ներկայումս՝ Արկադի Տեր-Թադեվոսյան/ և Ազատության հրապարակի հիմնանորոգման շինարական աշխատանքների ընթացքում ըստ անհրաժեշտության կատարել ծառերի հատման աշխատանքներ։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Ա․ Սարիբեկյանին․ Նախաձեռնել գործընթաց՝ նորակառույց փողոցների հարակից կանաչ գոտիներում իրականացնելու ծառատունկի աշխատանքներ։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |