Այսօր: Չորեքշաբթի, 6 Նոյեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 19-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
<<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԸՆՏՐՎԱԾ ԼԻԱՆՆԱ ՅՈՒՐԻԿԻ ԲԱԼՈՅԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Անիի անձնագրային խմբի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 26-ի N 8/17-162 գրությունը՝ <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցությունների դաշինքից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու անդամ ընտրված Լիաննա Յուրիկի Բալոյանի՝ քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Իսակովի փողոց 42/1 շենք, բնակարան 51 հասցեում հաշվառված լնելու մասին․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու ընտրական իրավունքը կորցրել հիմքով, վաղաժամկետ դադարեցնել <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> կուսակցությունների դաշինքից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու անդամ ընտրված Լիաննա Յուրիկի Բալոյանի ավագանու անդամի լիազորությունները։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Ա. Սարիբեկյանին. Սույն որոշումը յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկել թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner