Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն աշխատանքային շաբաթն սկսեց խորհրդակցությամբ՝ համայնքապետարանի ղեկավար կազմի, ոլորտային բաժինների ղեկավարների, Անի համայնքի ավագանու անդամ Ժիրայր Ալեքյանի մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարը լսեց ներկաներին՝ տեղում ամփոփեցին անցած աշխատանքային շաբաթը: Համայնքի ղեկավարին ներկայացվեց առաջիկա մեկ շաբաթվա համար պլանավորած աշխատանքները:
Արձանագրվեցին առաջացած խնդիրներն ու տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ |