Բովանդակություն * | Անիի համայնքապետարանում աշխատանքային շաբաթը սկսվեց խորհրդակցությամբ: Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ծանոթացավ տեղակալների և ոլորտային բաժինների ղեկավարների կողմից ներկայացրած անցած մեկ շաբաթվա կատարված աշխատանքներին, քննարկվեց աշխատանքային գործընթացում առաջացած խնդիրները, որոնց լուծման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից աշխատակիցները ստացան համապատասխան ցուցումներ: Անի կոմունալ տնտեսության ղեկավար Արթուր Կարապետյանը ներկայացրեց կոմունալ տնտեսության պարբերաբար կատարվող աշխատանքները,որոնք իրականցվում են Անի համայնքի բոլոր բնակավայրերում: Համայնքի ղեկավարը ծանոթացավ աշխատակազմի առաջիկա մեկ շաբաթվա համար պլանավորած աշխատանքային նախագծին և ստացան հանձնարարականներ անխոչընդոտ և արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար: |