Բովանդակություն * | Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը աշխատանքային շաբաթն սկսեց ղեկավար կազմի, ոլորտային բաժինների պատասխանատուների, Անի համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամ Էդիկ Ուռուտյանի, Մշակութային երիտասարդական կենտրոնի տնօրենի հետ խորհրդակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները, առաջացած խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Ոլորտային բաժինների ղեկավարները ներկայացրին իրենց առաջիկա մեկ շաբաթվա համար պլանավորած աշխատանքային գրաֆիկը, համայնքի ղեկավարի կողմից ստացան հանձնարարականներ աշխատանքների արդյունավետ կատարման համար: |