Բովանդակություն * | Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել աշխատակազմի պատասխանատուների, Անի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահ Էդիկ Ուռուտյանի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պատասխանատու ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները, առաջացած խնդիրները, մասնավորապես, հողի հարկի վճարների հավաքագրման աշխատանքները, համայնքային սեփականություն հանդիսացող վարձակալական վարելահողերի վարձավճարների հավաքագրման աշխատանքները: Պատասխանատու բաժինների ղեկավարները ներկայացրեցին իրենց առաջիկա մեկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքային գրաֆիկը, համայնքի ղեկավարի կողմից ստացան հանձնարարականներ: |