Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 05/01/2024 10:00
Վարող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԷԴԳԱՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ, ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԱՍՏՂԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ, ԱՆԱՆԻԿ ՈՒՌՈՒՄՅԱՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԲԱՐՅԱՆ
ՏեսակԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը Անիի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացրել է 2024 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը համայնքապետարանի ողջ անձնակազմի, ոլորտային ղեկավարների և գյուղերի վարչական ղեկավարների մասնակցությամբ , որին հաջորդել է համայնքային ենթակայության հիմնարկությունների աշխատակիցների հետ խորհրդակցությունը: Համայնքի ղեկավարը խորհրդակցությունները սկսեց ամանորյա շնորհավորանքներով և բարեմաղթանքներով ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք և ձեռքբերումներով լի տարի։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին 2023 թվականի համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, կատարված աշխատանքները, նշվեցին բացթողումները և դրանց լուծման հնարավորությունները։ Քննարկվեցին 2024 թվականի առաջնային անելիքները և գերակա ուղղությունները։ 2023 թվականին Անի համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 264.347.900 դրամ, պլանային ցուցանիշը կատարվել է 97 %֊ով, որը 2022 թվականի փաստացի հավաքագրումից ավել է 67.262.600 դրամով։ Անդրադարձ կատարվեց աշխատանքային կարգուկանոնին և հետևողականությանը։ Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը նշեց, որ այս տարի պետք է առավել մեծ թափով աշխատել՝ ջանք ու եռանդ չխնայելով համայնքի զարգացման համար, քանզի դա է յուրաքանչյուրիս առաքելությունը։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner