Այսօր Անիի համայնքապետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և Անի համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Էդիկ Ուռուտյանի մասնակցությամբ:
Արման Սարիբեկյանը անդրադարձավ արտագնա աշխատանքային այցերին և դրանց ընթացքում արձանագրված խնդիրների օպտիմալ լուծումներին, քննարկվեցին անելիքները, հանձնարարականներ տրվեցին համապատասխան բաժիններին և կազմվեցին դրանց լուծման համար ժամանակացույցեր:
Բաժինների ղեկավարները զեկուցեցին իրենց կատարած աշխատանքները, լսեցին համայնքի ղեկավարի և տեղակալների առաջարկությունները, ներկայացրեցին նաև առաջիկա մեկ շաբաթվա համար պլանավորած աշխատանքների պլանը:
|