Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 12-ի N 20-Ն որոշումը և հաշվի առնելով <<ԱՐԹ ՊՐՈԳՐԵՍ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի դիմումը․
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, հմայնքի սեփականություն հանդիսացող մարզ Շիրակ, Անի համայնք, Մադաթյան փողոց թիվ 1 հասցեում գտնվող Անիի համայնքապետարանի վարչական շենքի 1-ին հարկի 17 քառակուսի մերտ մակերեսով թիվ 1 աշխատասենյակը 5 /հինգ/ տարի ժամկետով 8 500 /ութ հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ ամսեկան վարձավճարով վարձակլության տրամադրել <<ԱՐԹ ՊՐՈԳՐԵՍ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /Պետական ռեգիստրի գրանցման համար 53․110․921950, գրանցման ամսաթիվ՝ 2016-07-20, ՀՎՀՀ 05543874, գտնվելու վայրի հասցե՝ մարզ Շիրակ, 3004 ք․ Արթիկ, Բաղրամյան փողոց տուն 38/2, գործադիր տնօրեն՝ Արաքսյա Սերյոժայի Կակոյան, անձնագիր՝ 014683858 2022-07-11 028/՝ հաշվապահական հաշվառման ծառայություններ իրականացնելու համար։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա․ Սարիբեկյանին․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով <<ԱՐԹ ՊՐՈԳՐԵՍ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել գույքի վարձակլության պայմանագիր:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։