|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հունիսի 2022 թվականի N 55 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի ղեկավարի առաջարկությունը. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է՝
Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն ) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից «50.0» հազար դրամ որպես համայնքային ներդրում հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ուսուցիչների և աշակերտների էքսկուրսիան դեպի Երևան կազմակերպելու համար, «100.0» հազար դրամ` «Ջրափիի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դպրոցի տարածքում կառուցվող «Հավերժության պուրակ»-ում տեղադրվող խաչքարի և ցայտաղբյուրի տեղադրման հետ կապված ծախսերը հոգալու համար, 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից «200.0» հազար դրամ հատկացնել «Հայկաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դպրոցի տանիքը նորոգելու համար: |
Կողմ -12 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ ԱՐՍԵՆՅԱՆ ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ԲԱԲԻԿ ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ ՈՒՌՈՒՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ |
|
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(434.93 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|