Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԱնի համայնքի Գուսանագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի զեկուցագիրը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է
Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայրի գույքի ցանկում գտնվող գրականությունը /6120 կտոր/ անհատույց, անժամկետ օգտագործման տրամադրել <<Գուսանագյուղ միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը: |