Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հասատված N 7 հավելվածը, համաձայն որի պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, հաշվի առնելով, որ Անի համայնքի Մարալիկ քաղաքի Մ․ Մադաթյան փողոց, 1-ին փակուղի 5-րդ շենք, թիվ 3 մեկ սենյականոց բնակարանը բնակության կամ սեփականության իրավունքով որևէ անձի հատկացված չէ, ընդառաջելով Վաստակավոր ուսուցիչ /հիմք՝ Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի Նախագահության 1965թ․ հոկտեմբերի 2-ի հրամանագիր/ Գևորգ Գեղամի Գևորգյանի 2023 թվականի դեկտեմբերի 8-ի-ի դիմումին. 1. Հաշվի առնելով, որ քաղաքացին Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվի տվյալներով Գևորգ Գեղամի Գևորգյանի անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում առկա չէ /հիմք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 19/10/2023թ. N ԱՏ-19102023-99-0520 տեղեկանք/, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի Մ․ Մադաթյան փողոց, 1-ին փակուղի 5-րդ շենք 3 բնակարան հասցեի մեկ սենյականոց բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-003-սեփականության իրավունքով նվիրել Վաստակավոր մանկավարժ՝ Գևորգ Գեղամի Գևորգյանին /անձնագիր՝ AV0519170, տրված՝ 15.11.2022 թ․ 022-ի կողմից, հետագայում` Նվիրառու/։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանին. ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր. բ) Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման մասին Քաղաքացուն պատշաճ ծանուցման պահից։ |