Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



05 սեպտեմբերի 2023 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-100-0014-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, 4-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստաված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինմանկարգի» 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ և 16-րդ կետերի,  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 3-րդ հոդվածների,  հիմք՝  2023 թվականի հունիսի 30-ի  ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի՝ N699-20230629-84-7065011, N699-202230629-84-7065020, հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023-07-21  թիվ 2023UAXKJA ծածկագիրը և հաշվի առնելով քաղաքացիներ Հրայր Շահվալադի Հովհաննիսյանի, Հերմինե Ավետիքի Հովհաննիսյանի և Էլմիրա Հրայրի Սարգսյանի կողմից Անի  համայնքի ղեկավարին ներկայացված 2023 թվականի հուլիսի 03-ի դիմումը. որոշում եմ`

1. Հաշվի առնելով, որ քաղաքացի՝ Հրայր Շահվալադի Հովհաննիսյանի /ծնված՝ 17-ը ապրիլի 1966 թվական, անձնագիր AR 0519271, տրված 22.11.2017 թվականին 022-ի կողմից/, Հերմինե  Ավետիքի Հովհաննիսյանի /ծնված՝ 18-ը հուլիսի 1970 թվական, անձնագիր AS 0643798, տրված 07062019 թվականին  022-ի կողմից/  Էլմիրա Հրայրի Սարգսյանին / ծնված՝ 02-ը հոկտեմբերի  1990 թվական/ տրված 21.07.2021 թվականին 028-ի կողմից/,  հետագայում քաղաքացիներ/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի  1-ին փողոց, 1-ին նրբանցք,  թիվ 9 հասցեում գտնվող 08-100-0014-0005 կադաստրային ծածկագրով 0.11616 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առկա 1965 թվականին ինքնակամ կառուցված  318 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան և օժանդակ շնությունների  /հետագայում անշարժ գույք/ նկատմամբ վերականգնել քաղաքացիների գույքային իրավունքները   և անշարժ գույքի նկատմամբ ճանաչել նրանց սեփականության իրավունքը:

1.1. Հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի

N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի»  22.1-րդ կետի հիմքով քաղաքացիները ազատվում են ինքնակամ շինությունների օրինականացման վճարներից:

2.  Օրինական ճանաչված շինության և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևին համապատասխան կազմված  հատակագծերն ու շինությունների բնութագիրը կցվում են սույն որոշմանը:

3. Նշել, որ օրինական ճանաչված շինությունը՝

ա) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում,

բ) չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

գ) կառուցված չէ Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի  60-րդհոդվածով uահմանվածհողամաuերիվրա, ինչպեu նաևինժեներատրանuպորտային oբյեկտների oտարմանկամանվտանգությանգոտիներում,

դ) կառուցված է քաղաքաշինական նորմերին ու կանոններին համապատասխան,

ե) չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

4. Ինքնակամ շինությունների օրինական ճանաչվելու համար սահմանել վճարների հետևյալ դրույքաչափերն ու վճարման պայմանները՝

ա) Շինությունը, որի ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 261.13 քառակուսի մետր, որպես բնակելի նշանակության օժանդակ կառույց, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 13-րդ կետի «ա և բ» ենթակետի և 14-րդ կետի համաձայն, վաճառքի գինը շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար սահմանվում է բազային տուրքի 10-ապատիկի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված  17-րդ գոտում ընդգրկված Սառնաղբյուր բնակավայրի համար սահմանված շինության 0.0743 գործակցի կիրառմաբ, վճարի չափը կազմում է`

261.13 քառակուսի մետր X 10.000 դրամ X 0.0743 =194020 (հարյուր իննսունչորս հազար քսան) Հայաuտանի Հանրապետության դրամ։

բ) Ինքնակամ շինության օրինականացման համար վճարի չափը սահմանվում է 194020 (հարյուր իննսունչորս հազար քսան)  Հայաuտանի Հանրապետության դրամ, որը ենթակա է մուծման Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի  համայնքապետարանի  բյուջեի  900495101447  հաշվեհամարին:

գ)Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Պարտավորեցնել անշարժ գույքի համասեփականատերերին՝ սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:

  6. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner