Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 237-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով սահմանված՝ «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգի» 11-րդ և 12-րդ կետերի դրույթներով.
որոշում եմ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայրի բնակիչ Գարեգին Վոլոդյայի Ղազարյանին հետ վճարել VAZ 21101 մակնիշի 37MG290 պետհամարանիշով մեքենայի համար վաճառքի հետևանքով չափից ավել վճարված 2434 ( երկու հազար չորս հարյուր երեսունչորս ) Հայաստանի Հանրապետության դրամը: