Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4․4-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի հունվարի 25-ի N 07 որոշմամբ հաստատված <>. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի աղբահանություն և սանիտարական մաքրման սխեման՝ համաձայն N 1 հավելվածի:
2․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը՝ համաձայն N 1 հավելվածի:
3․ Սույն որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածը համարվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագան 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 104-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2023-2027 թվականների հնգամյա զարգացման ծրագրին>> և ամենամյա աշխատանքների պլաններին կից հավելված։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: |