Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով և քաղաքացի Ազատ Օհանյանի 2024 թվականի ապրիլի 29-ի դիմումի համաձայն. որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ջրափի բնակավայրի /կադաստրային ծածկագիր 08-098-0015-0002/ գտնվող Ազատ Աղոյի Օհանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 0.057 հա հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Ջրափի բնակավայր, 1-ին փողոց,թիվ 14 հողամաս: