Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, 12-րդ կետի 1-ին ենթակետի և 20-րդ կետի 1-ին ենթակետի, 23-րդ կետի 4-րդ ենթակետի 10-րդ տողի, ինչպես նաև 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և 20-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Անի համայնքապետարանի 2024 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 55521400 մեկ անձից գնումներ կատարելու ընթացագարգով՝ ծառայությունների /ճաշկերույթի կազմակերպում/ ձեռքբերման նպատակով ձևավորել պատասխանատու ստորաբաժանում հետևյալ կազմով. Էդգար Սաղաթելյան – Անի համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ – ղեկավար Գոհար Ծերունյան - կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար - անդամ Լիլիթ Հարությունյան – կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի 2-րդ կարգի մասնագետի ժ/պ- անդամ
2. Վերը նշված ծառայությունների ձեռքբերման նպատակով գնումների համակարգողի լիազորությունները վերապահել Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Զաքարյանին:
3. Գնման ժամանակացույցը սահմանել համաձայն պատվիրատուի կարիքների:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: