Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 656 որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգի>> 9-րդ կետի դրույթներով․ 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի հողային հաշվեկշռին` հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի ու գործառնական նշանակության, սեփականության սուբյեկտների, սեփականության և օգտագործման ձևերի` արտահայտված հողամասի մակերեսի ճշտությամբ` համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |