Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



08 ապրիլի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱԿԱՊ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 39 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՆՉԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ը ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ալբերտ Հովհաննեսի Հակոբյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2025 թվականի մարտի 03-ի դիմումը: Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասի կետերի, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15․03․1991 թվականի թիվ 2 որոշումից 25․03․2025 թվականին տրամադրված քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը կնքված 14․11․2024 թվականին՝ ժառանգական գործի համար 275/2024 գրանցված գրանցամատյանում 7867 թվով, ժառանգական գործ 274/2024 գրանցված գրանցամատյանում 7865 թվով, հաշվի առնելով որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրի 2-րդ փողոց թիվ 39 բնակելի տուն հասցեում գտնվող 08-073-0038-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առկա բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում․ որոշում եմ՝

1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Ձորակապ բնակավայրի 2-րդ փողոց թիվ 39 բնակելի տուն հասցեում գտնվող 08-073-0038-0003 կադաստրային ծածկագրով 0,24067 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների նկատմամբ ճանաչել՝ Հովհաննես Ալբերտի Հակոբյանի /ծնված 25․01․1959 թվականին, անձնագիր AL0364578, տրված 022-ի կողմից 31․07․2023 թվականին/, Մարգարիտա Թելմանի Ղազարյանի /ծնված 26․12․1961 թվականին,նույնականացման քարտ՝ 008801987, տրված 022-ի կողմից 18․05․2016 թվականին/, Ծաղիկ Հովհաննեսի Հակոբյանի /ծնված 15․12․1982 թվականին, նույնականացման քարտ՝ 002643799, տրված 022-ի կողմից 13․05․2015 թվականին/, Ալբերտ Հովհաննեսի Հակոբյանի /ծնված 23․03․1984 թվականին, նույնականացման քարտ՝ 008011132, տրված 022-ի կողմից 01․04․2016 թվականին/, Անի Հովհաննեսի Հակոբյանի/ ծնված 1988 թվականին / ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: 2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։ 3․ Հողամասում առկա է 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված շինություն։ 4. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վիլհելմ Օլեյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner