Այսօր: Երեքշաբթի, 11 Մարտի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 27-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԲԵՐՏԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Քաղացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 18-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով, որ քաղաքացի Հովհաննես Ալբերտի Հակոբյանի ընտանիքին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով սեփականաշնորհված /հիմք Ձորակապ բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15․03․1991 թ․ թիվ 2 որոշումից 28․03․2024 թ․ քաղվածք/ 08-073-0124-0005 կադաստրային ծածկագրով 0․498 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելողի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բացակայության պատճառով, հողամասը գրանցվել է, որպես համայնքի սեփականություն և նրանից առանձնացված 08-073-0124-0023 կադաստրային ծածկագրով 0,17388 հեկտար հողմասը ճանաչվել է հանրության գերակա շահ և հանրության գերակահ շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին 2024 թվականի նոկեմբերի 5-ի պայմանագրով 505904 ՀՀ դրամ արժեքով օտարվել է Հայաստանի Հանրապետությանը։ Թույլ տրված անճշտությունը ուղղելու և քաղաքացուն պատճառված վնասը վերականգնելու նպատակով․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի բյուջեի ֆոնդային մասից փոխհատուցել քաղաքացի Հովհաննես Ալբերտի Հակոբյանին /Նոյնականացման քարտ 003716537․ տրված՝ 30․12․2024թ․022-ի կողմից, Հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Ձորակապ 2-րդ փողոց, տուն 39/ պատճառված 505904 /հինգ հարյուր հինգ հազար ինը հարյուր չորս/ ՀՀ դրամ վնասը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner