Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 4-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿ-1 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՆԻՊԵՄԶԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԻՊԵՄԶԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-013-0114-0001- ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ 11,8072 ՀԵԿՏԱՐ ԵՎ 5,0492 ՀԵԿՏԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի>> 60-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվա¬կանի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 13-ի N 2/փ-6 դրական եզրակացությունը.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակ-1 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Անիպեմզա բնակավայրի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասով գլխավոր հատակագծում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում Անի համայնքի Անիպեմզա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 08-013-0114-0001- կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա 11,8072 հա և 5,0492 հա համայնքի սեփականության գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի արոտ հողատեսքի հողամասերի փոխադրումը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, էներգետիկայի գործառնական նշանակություն՝ այդ հողամասում արևային ֆոտովոլտային էլեկտրակայան կառուցելու նպատակով։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանին. բ) հողամասի նպատակային նշանակության սույն որոշումն 1-ին կետով նախատեսված փոփոխությամբ պայմանավորված ապահովել հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել գործընթաց սույն որշման 1-ին կետով նախատեսված հողամասերում արևային ֆոտովոլտային էլեկտրակայան կառուցելու նպատակով հողամասերն օրենքով սահմանված կարգով աճուրդային եղանակով օտարելու համար։ գ) հողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: դ) Սահմանված կարգով և ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի>> 22-րդ և 23-րդ կետերով սահմանված պահանջների կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner